Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

Տրամադրությու՞ն են շոշափում

Տրամադրությու՞ն են շոշափում
28.02.2019 | 19:27

Մշակույթի նախարարության պատրաստած նախագիծը, ըստ որի՝ նախարարության ենթակայությամբ գործող որոշ կառույցներ լուծարվելու ու միավորվելու են այլ կառույցների հետ, բավական մեծ աղմուկ է բարձրացրել: Նախարարությունը զարմացական հայտարարություն է տարածել, թե չեն հասկանում՝ ինչպես է փաստաթուղթը սպրդել դուրս։ «Իրատեսի» աղբյուրների փոխանցմամբ` չի բացառվում, որ նախարարության աշխատակիցների ձեռամբ այդ փաստաթուղթը դուրս սպրդած լինի. «Նախարարությունը լուծարվելու է, հետևաբար խնդիր է դրված նաև որոշակի թվով կառույցներից ազատվելու, և պատկան մարմիններն այժմ մտածում են, թե որ կառույցներից կարող են հրաժարվել կամ տեղավորել այլ կառույցի ներքո: Հավանական է, որ հասարակության ու մշակութային նշյալ օջախների ղեկավարների, աշխատակիցների տրամադրությունները շոշափելու համար նախարարության աշխատակիցները հենց իրենք միտումնավոր հանրայնացրած լինեն լուրը»:

Ի դեպ, մշակութային գործիչներին մտահոգել է այն փաստը, որ մշակույթի նախարարի պաշտոնակատարը, լրատվամիջոցների հետ ասուլիսում անդրադառնալով խնդրին, շատ հանգիստ ներկայացնում էր, թե ինչու են այդպիսի նախագիծ պատրաստել. «Ո՛չ հուզում կար նրա խոսքի մեջ, ո՛չ վրդովվածություն, թե նման փաստաթուղթ է սպրդել, և պետք է փնտրել նախարարության գաղտնիքները բացահայտողին: Տպավորություն էր, թե իրենք գործն արել էին, ասելիքը տեղ էր հասել, այժմ էլ մեկնաբանում են եղելությունը»,- եզրահանգեց մեր զրուցակիցը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3672

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ